|
Տիգրան Հայրապետեան քաղաքագէտը հայկական մտաշխարհում երեւաց պատմական կարեւոր ու հազվագիւտ շրջադարձին, երբ հայ ժողովրդին կրկին շնորհուել էր ազգ դառնալու եւ պետութիւն կերտելու հնարաւորութիւնը: Տիգրանը գտաւ մեզ համար դեպի այս նեղ դուռն առաջնորդող ճանապարհը, որով քչերն են ի վիճակի անցնել, բայց որը նոր աշխարհակարգում արժանի տեղ ունենալու միակ հնարաւորութիւնն է: Այդ ճանապարհը նա մեզ համար լուսաւորեց Հոգու ազատութեան, Իմաստութեամբ օծուած ստեղծագործ Մտքի եւ Հաւատի առաջնութեան խօսքով: «Մինչեւ հատիկը չմեռնի, հասկը չի ծնուի»,- սիրում էր կրկնել Տիգրան Հայրապետեանը: Հատիկը գնաց, որպէսզի մենք հասկերն արարենք…. |
Տիգրան Հայրապետեանի յօդուածների բացառիկ հեղինակային իրաւունքը պատկանում է Նազենի Ղարիբեանին: Ըստ ՀՀ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի` յօդուածների տարածումը եւ օգտագործումը թոյլատրւում է միայն կրթական եւ գիտական նպատակներով: